• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեծ Բրիտանիայում պարենային ապրանքների գնաճի մակարդակը գերազանցել է 17%-ը

ByEditor

Mar 1, 2023

Փետրվարին Մեծ Բրիտանիայում պարենային ապրանքների գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 17.1%-ի, ինչը երկրի համար ամենաբարձր ցուցանիշն է վերջին 45 տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Kantar միջազգային մարքեթինգային հետազոտությունների գործակալությունը։

«Մարդկանց համար պարենային ապրանքների գների աճը երկրորդ ամենակարևոր ֆինանսական խնդիրն է էլեկտրաէներգիայի արժեքից հետո: Բնակչության երկու երրորդը մտահոգված է սննդի և խմիչքի գներով», – ասում է Kantar-ի մանրածախ առևտրի և սպառողների վերլուծության ղեկավար Ֆրեյզեր Մաքքևիթը:

Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ վերջին անգամ երկրում պարենային ապրանքների տարեկան գնաճը գերազանցել է 17%-ը 1977 թվականին՝ 17.6%։

Kantar-ի տվյալները վկայում են սննդամթերքի գնաճի շարունակական աճի մասին, սակայն կարող են տարբերվել վիճակագրական ծառայության գնահատականներից, որը դեռևս չի հրապարակել փետրվարի տվյալները: Հունվարին վիճակագրական ծառայությունը արձանագրել է գնաճի տարեկան մակարդակի նվազում մինչև 10.1%, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին հինգ ամիսների ընթացքում։